ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արևմուտքը փորձում է ամեն կերպ վերականգնել Ալեքսանդրապոլի պայմանագիրը

Արևմուտքը փորձում է ամեն կերպ վերականգնել Ալեքսանդրապոլի պայմանագիրը
11.09.2023 | 07:04

Ռուսաստանը հարյուր տարի առաջ, ի վնաս Ադրբեջանի, լավություն է արել Հայաստանին, Արևմուտքի նպատակն է շտկել եղածը՝ հօգուտ տարածաշրջանում իրենց դաշնակից Ադրբեջանի:

1920 թվականի ամռանը Հայաստանը գրեթե 72 հազար ք/կմ էր (Օլթի և Փենյակ շրջանների հետ միասին), դրա մեջ էին մտնում Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, ներկայիս Հայաստանի տարածքը, Արցախն ու Նախիջևանը:

Այս չափերով Հայաստանն ուղիղ սպառնալիք էր Արևմուտքին, որն աշխարհիկ Թուրքիա էր ծնում՝ Քեմալի գլխավորությամբ:

Սպառնալիքը պետք էր արագ չեզոքացնել Թուրքիայով: Արևմուտքի կողմից գործի դրվեց նույն տեխնոլոգիան, որը հիմա է գործում. Քեմալը (ինչպես հիմա՝ Ալիևը) պետք է ունենար հարաբերություններ Սոցիալիստական Ռուսաստանի հետ և կարմիր գծեր չհատեր, իսկ Հայաստանի իշխանություններին պետք էր պահել հակառուսական, պրոարևմտյան գծի մեջ, ինչը թույլ կտար Քեմալին հանգիստ գործելու, իսկ ռուս հեղափոխականներին՝ չխառնվելու թշնամի իմպերիալիստների հետ համագործակցող Հայաստանի խնդիրներին:

Այսպես, 1920 թվականի սեպտեմբերի 28-ին (2020-ի սեպտեմբերի 27-ը պատահական չէր ընտրված) Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա. անզեն, անպարեն Հայաստանը նամակներ և խնդրագրեր էր ուղարկում Արևմուտքին, իհարկե՝ անպատասխան:

Արդյունքում ունեցանք հարյուր-հազարավոր զոհեր սովից և պատերազմից, ութ անգամ փոքրացավ Հայաստանը, և 1920 թվականի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանը կոչվելու էր Երևանյան հանրապետություն, տարածքը կազմելու էր 9.2 հազար ք/կմ, բանակը պետք է ունենար ընդամեն 1500 զինվոր, արտաքին վտանգի դեպքում Թուրքիան պետք է օգնության հասներ, Հայաստանը հրաժարվում էր բոլոր այն պայմանագրերից, որոնք վնասում էին Թուրքիայի շահերին:

Այս ամենը հնարավոր եղավ շտկել Հայաստանի խորհրդայնացմամբ. հիշատակենք նաև, որ 1920 թվականի նոյեմբերի 30-ին Ադրբեջանի հեղկոմը Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչեց Խորհրդային Հայաստանի անբաժան մաս և հանձնելու որոշում կայացրեց, թե ով այս որոշումը վիժեցրեց, այդ արդեն առանձին թեմա է:

Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրից հետո ստորագրվեց Մոսկվայի պայմանագիրը, որով Հայաստանը 20 հազար ք/կմ ավելացավ և կազմեց 29 հազար ք/կմ:

Սա չի ներում Արևմուտքը և փորձում է ամեն կերպ վերականգնել Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Ստորև Արևմուտքի պատկերացրած երկու Հայաստաններն են, մեկը՝ լավագույն դեպքում, մյուսը՝ վատագույն:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 5100

Մեկնաբանություններ